ՔՊ-ն փորձում է խուսափել ամփոփիչ բանավեճից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում նախընտրական թեժ իրավիճակ է, եւ ՔՊ-ն որոշել է նոր մարտավարություն մշակել՝ ամփոփիչ բանավեճից «փրկելով» Սարիկ Մինասյանին:

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի համակարգմամբ որոշում է կայացրել ամփոփիչ բանավեճի օրը մտածել որեւէ պատճառ, եւ անգամ հիվանդության հիմքով հրաժարվել առաջին դեմքով եզրափակիչ բանավեճին մասնակցելուց՝ այնտեղ ուղարկելով իրենց «ծանր հրետանուն»՝ Նազելի Բաղդասարյանին:Սակայն Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքեց.

«Նման բան չկա եւ չի կարող լինել։ Մեր նախընտրական ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը ներկա է լինելու բանավեճին, եւ փաստարկված արձագանքելու է այն բոլոր ստերին եւ կեղծիքներին, որոնք փորձ է արվում կապել իր կամ կուսակցության անվան հետ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31