Բաժիններ՝

Ե՞րբ են հատվել Բուսաբանական այգու կաղնիները. պարզաբանում է տնօրինությունը

Երևանի բուսաբանական այգում կտրված 30 ծառերից մոտ 20-ը հատվել են 2024 թվականի աշնանը, իսկ մնացածը` մի քանի տարի առաջ։ Այս հայտարարությունը տարածել է այգու տնօրենությունը` արձագանքելով սոցցանցային հրապարակումներին։

«Ֆեյսբուքի» օգտատեր Էդուարդ Հայրումյանը օրերս լուսանկարներ է հրապարակել, որոնցում շուրջ 30 հատ կոճղ է երևում` 30-50 սմ տրամաչափով։

«Ներկայիս տնօրեն Ժաննա Հովակիմյանը որևէ կապ չունի ծառահատումների հետ, և նրա օրոք ոչ մի կաղնի և ոչ մի ծառ չի կտրվել։ Համաձայն ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի տնօրենի հրամանի` մասնագիտական հանձնախումբը 2025թ. մարտի 17-ին Երևանի բուսաբանական այգու դենդրոհավաքածուների հողամասում իրականացրել է կաղնու ծառուղու դիտարկում, ուսումնասիրություն։ Արդյունքում պարզվել է, որ ծառուղու երկարությամբ շուրջ 30 հատ կոճղ կա»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ նույնիսկ ակնադիտական եղանակով դիտարկելիս ակնհայտ է` մեկ տասնյակից ավելի կոճղերն ունեն մի քանի տարվա հատման վաղեմություն։ Բուսաբանական այգուց վստահեցնում են` մոտ 20 հատ ծառ հատվել է 2024 թ. աշնանը։

Հատված կաղնու ծառերի կենսունակության աստիճանի որոշումը պահանջում է համալիր դենդրոչափական ուսումնասիրություն։
Հիշեցնենք, որ Ժաննա Հովակիմյանը 2025 թվականի հունվարին է նշանակվել Բուսաբանական այգու տնօրեն։ Նրանից առաջ տնօրենի պարտականությունները կատարում էր Աննա Ղուկասյանը, որը փոխարինել էր նախկին տնօրեն Արսեն Գասպարյանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31