Բաժիններ՝

Ինչո՞ւ է կարևոր վիտամին D-ն

Վիտամին D-ն, որը նաև կոչվում է կալցիֆերոլ կամ «արևի վիտամին», շատ կարևոր դեր ունի մեր օրգանիզմի համար։ Այն նպաստում է կալցիումի կլանմանը՝ ամրացնելով ոսկորներն ու ատամները, կարգավորում է իմունային համակարգը՝ կանխարգելելով վարակները:

Չնայած վիտամին D-ի կարևորությանը՝ 35% չափահասների մոտ առկա է դրա պակաս։

Վիտամին D-ն մեծացնում է կալցիումի կլանման արդյունավետությունը փոքր աղիներում՝ այն դարձնելով 10%-15%-ից մինչև 30%-40%: Դրա պակասը կարող է առաջացնել.

  • փափուկ ոսկորներ. օստեոմալացիա (մեծահասակների մոտ) կամ ռախիտ (երեխաների մոտ):
  • փխրուն ոսկորներ. օստեոպորոզ:
  • կոտրվածքների բարձր վտանգ:

Վիտամին D-ն նպաստում է իմունային համակարգի կարգավորմանը և վարակների կանխարգելմանը, և այդ վիտամինի պակասը կապված է վարակների, հատկապես շնչառական խնդիրների, ավելի բարձր ռիսկի հետ:

Կարդացեք նաև

Վիտամին D-ի աղբյուր է արևի լույսը. մաշկը արտադրում է վիտամին D՝ ենթարկվելով UVB ճառագայթներին, որոնք ակտիվացնում են վիտամին D3-ը:

Արտադրությունը կախված է մի շարք գործոններից.

  • Սեզոն և վայր. ձմռանը և արևի պակաս ունեցող տարածքներում մակարդակը նվազում է:
  • Մաշկի գույնը. մուգ մաշկը նվազեցնում է վիտամինի սինթեզը:
  • Տարիքը. մեծահասակները արտադրում են ավելի քիչ վիտամին D:
  • Արևապաշտպան միջոցներ. թեև նվազեցնում է վիտամինի արտադրությունը, բայց անհրաժեշտ է մաշկը պաշտպանելու համար:

Բնական մթերքները, ինչպիսիք են յուղոտ ձկները, ձվի դեղնուցը, սունկը, կաթը, նարնջի հյութը, յոգուրտը, հացահատիկները նույնպես վիտամին D-ի ազբյուր են։ Սննդային հավելումները անհրաժեշտ է նրանց, ովքեր բավարար արևի լույս չեն ստանում կամ չունեն համարժեք սննդակարգ: Հավելումներն ընդունեք սնունդի հետ՝ կլանման բարելավման համար: Խուսափեք չափից ավելի օգտագործումից՝ թունավորումից խուսափելու համար:

Խորհուրդ տրվող օրական չափաբաժիններ

  • Մանկահասակներ (<1 տարեկան). 10 մկգ (400 IU):
  • Երեխաներ և մեծահասակներ (1-70 տարեկան). 15 մկգ (600 IU):
  • Մեծահասակներ (>70 տարեկան). 20 մկգ (800 IU):
  • Տարածքը, մարմնի քաշը և որոշ առողջական վիճակներ կարող են պահանջել փոփոխություններ չափաբաժիններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս