Բաժիններ՝

Խոզի լցոնած միս

Բաղադրամասերը՝

  • Խոզի փափկամիս- 500 գրամ
  • Սպանախ- 1 փունջ
  • Սխտոր- 1 պճեղ
  • Սոխ- 1 հատ
  • Ընկույզ- 50 գրամ
  • Պանիր- 150 գրամ
  • Մշընկույզ- 0.5 թեյի գդալ
  • Յուղ- 1 ճաշի գդալ
  • Սպիտակ- գինի 50 մլ
  • Մանանեխ- 1 թեյի գդալ
  • Օսլա- 1 թեյի գդալ
  • Մակարոն- 300 գրամ
  • Աղ, և պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

Սպանախը թեթև խաշել, ջրքամել, կտրատել, ավելացնել կտրատած սոխն ու սխտորը, ընկույզը, 80 գ քերած պանիրը, համեմել աղով, պղպեղով և մշընկույզով:

Խոզի փափկամսի վրա ճեղք անել, գրպան բացել, լցոնել սպանախի խառնուրդով, բացվածքն ամրացնել փայտե չոպիկներով և յուղի մեջ 2 կողմից տապակել, աղ ու պղպեղ անել։

Այնուհետև դնել ջեռոցի մեջ՝ 150 աստճանում, թողնել 12 րոպե:

Մսի տապակի մեջ մնացած յուղին ավելացնել արգանակն ու գինին, եփել, ավելացնել մանանեխը, 70 գ պանիրը, քիչ ջրով բացած օսլան, աղ ու պղպեղ անել, եփել:

Մակարոնը եփել, ջրքամել: Մակարոնն ու խոզի միսը դնել մատուցվող ափսեի մեջ, վրան սոուս լցնել և անմիջապես մատուցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս