
Վարժական հավաքին իմ մասնակցության չեղարկումից հետո ինձ կրկին ծանուցագիր են ուղարկել. Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
«Պետությունս դարձրել են Կաֆկայի գրվածքների սցենարների վատագույն դրսևորումներով մի ցնդաբանություն:
Նախորդ ամսվա կեսերն էր Ոստիկանության Ավանի բաժինը կանչեց վարժական հավաքների ծանուցագիր հանձնեց: Դե իհարկե պարտաճանաչ գնացի Զինկոմիսարիատ, ու համապատասխան պաշտոնյայի հետ զրույցի և համապատասխան փաստթաղթեր ներկայացնելու արդյունքում այս մարտի 4-ին սկսվող վարժական հավաքին իմ մասնակցությունը չեղարկվեց:
Այսօր տանս փոստարկղում ծրար եմ տեսնում, դրա վրայի ամսաթիվը մարտի 4-ին (նայել նկարը), որով ասում են, որ այս ծանուցագիրը ստանալուց հետո եռօրյա ժամկետում պիտի գնամ բուժհետազոտման, որպեսզի մասնակցեմ այսօր՝ մարտի 4-ին սկսվող (իսկ փաստացի արդեն սկսված) վարժական հավաքին:
Հարևաններիս տանն էի, պատմեցի, մի կես ժամ խնդում էինք: Սակայն սա լացելիք է, այս վիճակով մենք ինչպես ենք դիմակայելու գոյաբանական մարտահրավերներին:
Մեզ իրական հայկական իշխանություն է պետք: Ամբողջ պետական համակարգը վերափոխել ու կարգավորել է պետք: Լիքը գործ կա անելու, կարողությունն էլ ունենք, բայց թիթեռ ենք նկարում, որովհետև ունենք հայերի շահեր Չսպասարկող իշխանություն»: