
Թուրքիայում Ուկրաինայի դեսպանատունը Սպիտակ տանը սկանդալից հետո հրապարակել է Էրդողանի հետ Զելենսկու լուսանկարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանությունից հետո Անկարայում Ուկրաինայի դեսպանությունը սոցիալական ցանցերում հրապարակել է Զելենսկու լուսանկարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` Անկարա կատարած այցի ժամանակ, հայտնում է Anadolu-ն։
Դիվանագիտական առաքելության էջը հրապարակել է լուսանկար, որը ֆիքսել է փետրվարի 18-ին Բեշթեփե նստավայրում երկու երկրների ղեկավարների հանդիպման պահը։
Լուսանկարում երևում է, որ թուրք առաջնորդն անձրեւի տակ հովանոց է պահել՝ ապաստանելով հյուրին՝ նախագահ Զելենսկին։
Հրապարակումը որևէ հայտարարություն կամ մեկնաբանություն չի պարունակում։ Հատկանշական է, որ այն հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու լարված երկխոսությունից անմիջապես հետո, որը տեղի է ունեցել Օվալաձև աշխատասենյակում ուղիղ եթերում, գրում են թուրքական լրատվամիջոցները։