
Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվարին 2024թ. հունվարի համեմատ նվազել է 40 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025-ի հունվարին 2024-ի հունվարի նկատմամբ աճել է 7.1 տոկոս, իսկ նախորդ ամսվա՝ դեկտեմբերի նկատմամբ նվազել է 45.3 տոկոսով: Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է 10.4 տոկոսով: Շինարարության ծավալն ավելացել է 11.6 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 9.9 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 12.6 տոկոսով:
2025 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ սպառողական գների ինդեքսն աճել է 1.7 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն ավելացել է 2.8 տոկոսով:
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է 7.8 տոկոս աճ:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվարին 2024-ի հունվարի համեմատ նվազել է 40 տոկոսով: Ընդ որում՝ արտահանումը նվազել է 49.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 33.5 տոկոսով:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվարին կազմել է 397.89 դրամ: