Բաժիններ՝

Ես Պուտինին տվել եմ այդ հարցը. Նա կընդունի դա. Թրամփը` Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահներ տեղակայելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի եվրոպացի զինվորներին որպես խաղաղապահներ Ուկրաինայում։

Լրագրողի հարցին` կհամոզե՞ք Վլադիմիր Պուտինին ընդունել եվրոպական զորքերին որպես խաղաղապահներ, Թրամփը դրական է պատասխանել։

«Այո, նա կընդունի դա: Ես նրան տվել եմ այդ հարցը»,- ասել է Թրամփը Օվալաձև աշխատասենյակում։

Նա հավելել է, որ զորքերը կմեկնեն Ուկրաինա՝ ապահովելու, որ «ամեն ինչ պատշաճ կերպով պահպանվի»։

«Զորքերը կարող են մտնել Ուկրաինա որպես խաղաղարարներ, այնպես որ, երբ համաձայնությունն ավարտվի, նրանք կարող են հետևել, որ ամեն ինչ պատշաճ կերպով կատարվի: Չեմ կարծում, որ դա խնդիր կլինի»,- ասել է Թրամփը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728