
Վանաձորում ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Փետրվարի 13-ին Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձոր քաղաքի 40-ամյա մի բնակիչ ապօրինի ձեռք է բերել ինքնաձիգ և պահում է 45-ամյա մտերիմներից մեկի արհեստանոցում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում արհեստանոցում և դրան կից օժանդակ շինություններում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով, նաև տարբեր տրամաչափերի հարյուր տասներեք մարտական փամփուշտ։
45-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն: