Քննարկվում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տարբերակներ. վերջնական որոշումը Թրամփինն է․ Քիթ Քելլոգ

ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է, որ Ուկրաինան կլինի բանակցությունների սեղանի շուրջ, բայց Եվրոպան այնտեղ չի լինի։

«Քննարկվում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տարբերակներ, սակայն վերջնական որոշումը կհայտնի Թրամփը… Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի մեկ տարուց էլ շուտ, Ես պահանջում եմ 180 օր բոլոր կողմերին ներգրավելու համար»,- ասել է Քելլոգը։

Նա շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմում Ուկրաինայի կորուստները երեք անգամ գերազանցում են ԱՄՆ-ի կորուստները Վիետնամում և Կորեայում միասին վերցրած:

«Թրամփը ցանկանում է դադարեցնել դա»,- ասել է Քելլոգը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728