![](/banners/BeFunky-design.jpg)
Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Դոհայի մրցաշարում
![](https://168.am/wp-content/uploads/2024/10/Elina-Avanesyan.png)
Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Կատարի Մաստերս մրցաշարում:
Դոհայի WTA մրցաշարի կանանց մենախաղի առաջին շրջանում Էլինա Ավանեսյանը մրցեց Չինաստանի ներկայացուցիչ Վան Սինյունի հետ: Մոտ երեք ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը հաղթեց 3 սեթերից հետո՝ 7:6, 1:6, 7:6 հաշվով:
Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։Ավանեսյանի կարիերայի լավագույն արդյունքը եղել է դասակարգման աղյուսակում 41-րդ տեղը: