Թուրքիան և Սիրիան կարող են ռազմական համագործակցության համաձայնագիր կնքել
Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սիրիայի նոր կառավարությունը մտադիր է խորացնել ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես նշվում է, որ Սիրիան Թուրքիայից խնդրել է թե՛ հարվածային և թե՛ հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):
Սիրիայի պաշտպանության նախարարության պաշտոնյաներից մեկն էլ հայտարարել է, որ շուտով Թուրքիան կմատակարարի նշված զինատեսակները:
«PKK/YPG վտանգի չեզոքացման, Իսրայելի կողմից սահմանային խախտումների զսպման և պաշտպանական գծի ամրապնդման համար Թուրքիայի պաշտպանական տեխնոլոգիաները չափազանց կարևոր են»,-հավելել է նա:
«PKK-ՔԲԿ»- «Քուրդիստանի բանվորական կուսակցություն», որն ահաբեկչական է ճանաչված Թուրքիայի կողմից:
«YPG» – «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժեր», որը թուրքական կողմը նույնացնում է «ՔԲԿ»-ի հետ:
Պնդուներ կան նաև, որ Թուրքիան Սիրիայում երկու ռազմաբազա է հիմնելու, որոնց միջոցով էլ կրթելու և աջակցելու է սիրիական բանակին:
«Türkiye Gazetesi» թերթում էլ տարածվում են լուրեր, որ երկու երկրների միջև այս ուղղությամբ համագործակցելու նպատակով կարևոր քայլեր են իրականացվում:
Նշենք, որ ըստ արաբական աղբյուրների՝ Թուրքիայի և Սիրիայի միջև ռազմական համաձայնագիր կարող է ստորագրվել, ինչի շրջանակներում էլ պետք է ապահովվի Անկարայի ռազմական աջակցությունը Դամասկոսին: