Ոչ մի խնդիր էլ չեն լուծել ու ընտրություններից հետո, եթե ՔՊ-ն շարունակեց մնալ իշխանության, այդ խնդիրներն ավելի են սրվելու։ Այսօր դեռ ընդամենը գյուղմթերքի իրացման շուկան է փակվելը։ Վաղը, երբ գազը թանկանա, ինչպե՞ս են դրա տակի դուրս գալու ջերմոցային տնտեսությունները։ Գյուղմթերքների ինքնարժեքը կտրուկ բարձրանալու է՝ իրացման նվազագույն հնարավորություններն էլ, որն այսօր որոշ շուկաներում ունի հայկական գյուղատնտեսության արտադրանքը, կորցնելու է։
Այս ամենի հետևում՝ բացահայտ կամ թաքուն, ըստ ամենատարբեր չհերքվող տեղեկությունների, կանգնած է եղել հայտնի ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որի բիզնեսն իշխանափոխությունից հետո համատարած ծաղկում է։ Անընդհատ նոր ոլորտներ են հայտնվում իշխանությանը սերտաճած այս ընտանիքի բիզնես կայսրությունում։ Ռուսական ոսկու վերաարտահանումները, դրանք հայկական արտադրության անվան տակ ներկայացնելը, Հայաստանի տնտեսության մեջ բարձր աճերի ու ակտիվ զարգացումների տպավորություն ստեղծելն էլ դրա արտահայտություններից մեկն է եղել։
Վերջում՝ ֆինանսների նախարարությունը Էկոնոմիկայի նախարարությանն աջաջարկել է ձեռնպահ մնալ բյուջեով չնախատեսված՝ հավելյալ ֆիսկալ պարտավորություններ ստանձնելու հարց առաջացնող այս նախագծից, որովհետև դրանք ենթադրում են բյուջեի համար նոր բեռ այն պարագայում, երբ չկան մշակված հստակ չափորոշիչներ, և պարզ չէ, թե ով ինչի համար է պետբյուջեից ստանալու գումարներ։
Հայաստանի Կառավարությունը դեռևս ամիսներ առաջ կայացրեց որոշում և 6 ամսով արգելեց Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ սև և գունավոր մետաղների արտահանումը։