
Կարլոս Ալկարասը Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում է

Իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասը հաղթահարել է Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանի արգելքը:
«Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Ալկարասն ուժերն էր չափում աշխարհի 65-րդ ռակետ, Ճապոնիայի ներկայացուցիչ Յոշիհիտո Նիշիոկայի հետ:
Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Ալկարասը հաղթանակի հասավ երեք սեթում` 6:0, 6:1, 6:4 հաշվով: Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 26-ին:
Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն է, կանանցը` բելառուս Արինա Սաբալենկան: Կանանց մենախաղի եզրափակիչը նախատեսված է հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց ամենատիտղոսակիր թենիսիստը սերբ Նովակ Զոկովիչն է, ով 10 անգամ տիրացել է մրցաշարի գավաթին: Կանանց մրցաշարում ամենատիտղոսակիրը Մարգարետ Կորտն է (11 անգամ):