Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հունիսի 25-ին, ժամը 13:55-ին Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:
«Եթե ներկայիս ընդդիմությունը վայր դնի մանդատները, ՔՊ-ականները կկարողանան աշխատել մեկ կուսակցությունով, դա ճգնաժամ չի առաջացնի, մեկ կուսակցությունով կաշխատեն, իրենք իրենց կծափահարեն։ Փաշինյանը եթե գնա արտահերթ ընտրությունների, կդիմի նաև Թուրքիայի և Ադրբեջանի օգնությանը, որպեսզի որևէ նախկին որևէ տեղ չհայտնվի»,- ասաց Աճեմյանը։
168.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը պատասխանելով այս հարցերին, տեղեկացրեց, որ պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները դուրս են գրվել բժշկական կենտրոններից, սակայն նրանք շարունակում են ստանալ վերականգնողական բուժում Այրվածքաբանության ազգային կենտրոնում։
«Հանրությանը հորդորում ենք չանհանգստանալ»,- ասված է Ճանապարհային դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։
Ելույթիս ընթացքում անդրադարձել եմ Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների խնդրին, հունիսի 12-ին ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմանը և մի շարք այլ խնդիրներին:
Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։
Պաշտոնական Թեհրանում շատ լավ հասկանում են, որ սահմանային հնարավոր փոփոխություններից ոչ պակաս վտանգ է ներկայացնում նաև Հայաստանի ժողովրդագրական պատկերի հնարավոր փոփոխությունը։
Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանը նշեց, որ իրենց դերասաններից մասնակցություն չունեն այս ներկայացումներին։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան որոշում է ընդունել մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը ներառյալ զրոյացնել չորացրած կոկոսի (կոկոսի փաթիլների) ներմուծման մաքսատուրքը: Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Իտալիան այս տարվա մայիսին առաջ է անցել Ռուսաստանից դեպի Վրաստան կատարած փոխանցումների ծավալով։
Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցությամբ Վայոց ձորի Շատին և Աղավնաձոր համայնքների երկու դպրոցների տանիքներին արևային կայաններ կտեղադրվեն, որի արդյունքում դպրոցները տարեկան 5 միլիոն դրամ կխնայեն։ Խնայված միջոցներով նշված դպրոցների առաջինից չորրորդ դասարանի երեխաները կստանան անվճար սնունդ։
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմինի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևան քաղաքի Շիրակի փողոց 1/68 հասցեում՝ «ԱԼՖԱ ՖԱՐՄ» ՓԲ ընկերության կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող հեղուկ վառելանյութի լցակայանի և նավթամթերքի պահեստարանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
«Ըստ էության տոժողների հարցաքննության փուլում ենք։ Դրան զուգահեռ՝ մեղադրյալը՝ Եղիշե Հակոբյանը, ով, ըստ քրեական վարույթի նյութերի, ինքն է վառել վառարանը, որից էլ բռնկվել է կացարանի հրդեհը, ցուցմունք է տալիս»,- նշեց Նորայր Նորիկյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով խորհրդականների հնարավոր ծրագիրը նրա վերընտրվելու դեպքում պետք է հաշվի առնի իրավիճակը ռազմաճակատում, Մոսկվան պետք է ծանոթանա ծրագրի մանրամասներին՝ այն գնահատելու համար: Տեղեկությունը Reuters գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այս մասին Ասիական համագործակցության երկխոսության 19-րդ նախարարական հանդիպման շրջանակում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին։
168.am-ը շարունակում է ընտանեկան հայտարարագրերի հանրայնացումը։ Դատական համակարգում հայրեր-որդիներ խորագրի ներքո Չիչոյաններին հաջորդում են Արղամանյանները։
Նորք-Մարաշի գործով Արթուր Վարդանյանի վճիռը մտել է ուժի մեջ. վերջինս «Արմավիր» ՔԿՀ-ում է. Մելիքյան
Սա 1998 թվականից ի վեր Ճապոնիայի կայսեր առաջին այցն է Մեծ Բրիտանիա։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին ուղղված զգուշացում է արել:
Կրեմլի փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Ռեջեփ Էրդողանը խստորեն դատապարտել է Դաղստանում ահաբեկիչների հանցավոր հարձակումը, համերաշխություն հայտնել ռուս ժողովրդին, անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին։
Ողջունում ենք խաղաղության ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարվող աշխատանքները, աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այդ մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից՝ ի պատասխան «Լուրեր»-ի հարցմանը, թե ինչպես է Միացյալ Նահանգները գնահատում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու հայկական կողմի առաջարկը:
ԵՄ երկրները համաձայնեցրել են Եվրահանձնաժողովի ներկայիս նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի թեկնածությունը երկրորդ ժամկետի համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին:
Հաղորդագրության համաձայն՝ հրամանների բովանդակությունը գաղտնի է պահվում վկաներին պաշտպանելու և հետաքննության անվտանգությունն ապահովելու նպատակով։
Ռուսաստանը, որպես պատասխան միջոցառում, սահմանափակում է իր տարածքում հասանելիությունը Եվրամիության անդամ երկրների մի շարք լրատվամիջոցների համար: Այսօր այս մասին հայտարարել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում:
Այս տարվա սկզբին սեփական դիմումի համաձայն Լոռու մարզպետի պաշտոնից ազատվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, պահեստազորի սպա Արամ Խաչատրյանը։ Ի դեպ, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նման որոշում կայացրել էր Նիկոլ Փաշինյանը, մեկ օր անց, սակայն, Արամ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ինքն ազատվել է սեփական դիմումի համաձայն։
D ենթախմբում 4-ական միավորով առաջատարները Նիդեռլանդներն ու Ֆրանսիան են: 3 միավոր ունի Ավստրիան և միավոր չի վաստակել Լեհաստանը:
Զոհվել են ոստիկանության աշխատակիցներ և մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ հոգևորական Նիկոլայ Կոտելնիկովը։