Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը Լոնդոնում ընդունել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը, թագուհի Կամիլան և Ուելսի արքայազն Ուիլյամը Բուքինգհեմյան պալատում ողջունել են Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին և նրա կնոջը, որոնք սկսել են իրենց եռօրյա պետական այցը Միացյալ Թագավորություն։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Կայսերական զույգին ողջունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը, ներքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին։

Կայսեր և կայսրուհու այցն ուղղված է Միացյալ Թագավորության և Ճապոնիայի միջև ռազմական, գիտական և մշակութային կապերի ամրապնդմանը։

Սա 1998 թվականից ի վեր Ճապոնիայի կայսեր առաջին այցն է Մեծ Բրիտանիա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս