Բաժիններ՝

30-ամյա չինացին մահացել է 104 օր աշխատելուց հետո

Չինաստանում 30-ամյա տղամարդը մահացել է 104 օր աշխատելուց հետո. այս ընթացքում նա ընդամեն մեկ հանգստյան օր է ունեցել, հայտնում է South China Morning Post (SCMP) թերթը։

Պարբերականի տվյալներով՝ տղամարդն աշխատել է 2023 թվականի փետրվարից մինչև մայիս՝ շաբաթը յոթ օր։ Ըստ գործատուի հետ կնքած պայմանագրի՝ տղամարդը միայն մեկ հանգստյան օր ուներ՝ ապրիլի 6-ը:

Մայիսի 25-ին նա հիվանդության պատճառով հանգստյան օր է վերցրել՝ ամբողջ օրն անցկացնելով տանը։ Մայիսի 28-ին նա հոսպիտալացվել է թոքային վարակով և շնչառական անբավարարությամբ, իսկ հունիսի 1-ին տղամարդը մահացել է։

Սոցիալական ապահովության ծառայության աշխատակիցները հայտնել են, որ տղամարդու մահը չի կարող համարվել առանց հանգստի աշխատանելու հետևանք, քանի որ նա մահացել է իր վերջին աշխատանքային օրվանից ավելի քան 48 ժամ անց:

Միևնույն ժամանակ, դատարանը վճռել է, որ ընկերությունը 20%-ով պատասխանատու է աշխատակցի մահվան համար, քանի որ առանց հանգստյան օրերի աշխատանքն օրինական չէ: Դատարանն ընկերությանը պարտավորեցրել է փոխհատուցում վճարել մահացածի ընտանիքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս