«Սուտը և կեղծիքն այս քաղաքական ուժի քաղաքական գոյության հիմնական գրավականն է». Գրիգոր Երիցյանը` ՔՊ-ի մասին

Երևանի ավագանու այսօրվա նիստին Մարատ Թոխյանն անդրադարձավ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մանդատից զրկելու մասին հարցին՝ նշելով, որ մի քանի անգամ հորդորել է, որպեսզի ներկայանա իրավական հանձնաժողովի նիստերին, սակայն Երիցյանը չի ներկայացել։

Գրիգոր Երիցյանը հայտարարեց, որ նիստի օրակարգն այս ձևով չի կարող ընդունվել, քանի որ օրակարգի հարցերից առնվազն մեկը պարունակում է կեղծ տեղեկատվություն։

«Ինչպես գիտեք, չորս օր առաջ իշխող խմբավորումը, իբրև հրատապ ու անհետաձգելի հարց, ավագանու օրակարգում է ներառել իմ՝ որպես ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին հարցը։ Շատ լավ հասկանում եմ ինձ հեռացնելու պարոն Ավինյանի հրատապությունը և անհետաձգելիությունը, բայց, պարոն Ավինյան, եկել եմ ձեր տրամադրությունը փչացնեմ»,- նշեց Գրիգոր Երիցյանը։

Այնուհետև Գրիգոր Երիցյանն իրեն հեռացնելու հիմքերի վերաբերյալ փաստաթուղթը տրամադրեց ավագանու անդամներին, մեկ օրինակ էլ նա տրամադրեց Տիգրան Ավինյանին, նրա բնորոշմամբ՝ «այս ներկայացման գլխավոր ռեժիսորին»։

Կարդացեք նաև

«Ինձ հեռացնելու հիմքը, ըստ այս փաստաթղթի՝ այն է, որ ես նիստերից բացակայել եմ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս պնդումը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը, այն իրավական ուժ չունի։ Սա ոչ միայն կեղծ է, այլև արատավորում է իմ՝ որպես ավագանու անդամի, որպես անձի՝ բարի համբավն ու հեղինակությունը։ Ես մշտապես ներկա եմ եղել ավագանու նիստերին։ Ես ավելի շատ հարցեր եմ բարձրաձայնել ու ելույթ ունեցել, քան ՔՊ խմբակցության բոլոր անդամները միասին վերցրած։ Ես 5 նիստերից 4-ին ներկա եմ գտնվել։

Սիրելի քաղաքացիներ, սուտն ու կեղծիքն այս քաղաքական ուժի հիմնական գրավականն է»,- շեշտեց Գրիգոր Երիցյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս