Բաժիններ՝

Քրեակատարողական ծառայողները կանխել են ներնետման միջոցով արգելված իրերի փոխանցումը

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու  փաթեթի ներնետման միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր անցկացնել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։

«Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն բաժնի ծառայողները հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին սեպտեմբերի 9-ին իրականացրել են տեղանքի զննություն։ Արդյունքում՝ ժամը 01։40-ի սահմաններում ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթը, որում առկա են եղել 3 բջջային հեռախոս, 2 USB լար և 2 զույգ անլար ականջակալ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ արգելված իրերի պատկանելիությունը բացահայտելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս