Ազգային հանձնաժողովի որոշման մեջ ասվում է, որ ռեժիսորի քրեական գործի և արխիվային այլ փաստաթղթերի մանրամասն վերլուծությունից հետո պարզվել է Փարաջանովին հետապնդելու և դատապարտելու քաղաքական դրդապատճառի առկայությունը:
Քաղաքացիներն անկանխիկ եղանակով հիմնականում գնումներ են կատարել սուպերմարկետներում, մթերային խանութներում, այնուհետև սննդի կետերում՝ ռեստորաններում, հաջորդում են հյուրանոցները:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արարատյան փողոց 7 հասցեում Վ․Մ․Ա․անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
Համաշխարհային բանկի՝ «Համաշխարհային տնտեսական հեռանկարների» նոր զեկույցի համաձայն՝ 2024 թվականին համաշխարհային տնտեսական աճը կդանդաղի՝ հասնելով մինչև 2.4 տոկոսի. պատճառը աշխարհաքաղաքական ռիսկերն են՝ տարածաշրջանային տարբեր հակամարտությունները, կլիմայի փոփոխություններով պայմանավորված խնդիրները:
Ղարաբաղյան պատերազմից հետո, 2020թ. նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները ստորագրեցին հռչակագիր Ադրբեջանի եւ Նախիջեւանի արեւելյան շրջանի միջեւ ցամաքային եւ երկաթուղային ճանապարհներ բացելու համաձայնության մասին՝ դրանց միջեւ գտնվող Հայաստանի մի մասով։
Չորեքշաբթի օրը նախագահ Նաուսեդան կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, որը ժամանում է Լիտվա:
ԱՄՆ պետքարտուղարը Ռամալլա է ժամանել Իսրայելի ղեկավարության հետ ունեցած հանդիպումներից հետո։ Ներկայումս Բլինքենը հերթական շրջագայության մեջ է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ փորձելով գտնել Գազայի հակամարտության կարգավորման՝ կողմերի համար ընդունելի տարբերակներ:
Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին որոշում է ստորագրել, ըստ որի՝ Վահե Գևորգյանն ազատվել է պաշտոնից:
2023 թ․ դեկտեմբերի 21-ին հրապարակվեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դատավճիռը, որով նա դատապարտվեց 2․5 տարվա ազատության սահմանափակման ՝ զրկվելով հավաքներ կազմակերպելու և հավաքների այլ հանրային միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև բնակության վայրը փոխելու իրավունքներից։ Ա․Չալաբյանը հետապնդվում էր 2022 թ․ ընդդիմության հավաքներին մասնակցելու նպատակով ուսանողներին «նյութապես շահագրգռելու» մեղադրանքով։
Վերջին երկու տարիների ընթացքում հիմնականում բացատրական աշխատանքներ ենք տարել համայնքներում՝ պարզաբանելու, թե ինչ է իրենից ներկայացնում հանձնակատարների ինստիտուտը։ 2023 թվականից սկսեցինք հանձնակատարի նշանակումները՝ առաջինը ՀՀ վարչապետի կողմից նշանակվեց Լեհաստանում։ Այժմ դիտարկում ենք մի քանի թեկնածուներ, առաջիկայում կլինեն նշանակումներ։ Ունենք նաև մեծ ցուցակ, որը ևս դիտարկվում է։
Հրապարակման համաձայն՝ Իրաքի վարչապետ Մուհամմեդ աս Սուդանիի խորհրդականներն ավելի վաղ ԱՄՆ-ին հայտնել են, որ կառավարության ղեկավարի հայտարարություններն ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին պարզապես եղել են «երկրի լսարանին բավարարելու փորձ։
Ամեն ինչ անում են, որ տղաներին հնարավորինս երկար պահեն կալանքի տակ. Հովհաննես Խուդոյան
Մեզ չեն կոտրելու, որովհետև մենք գիտենք՝ ինչի համար ենք գնացել սրան. Տաթևիկ Վիրաբյան
Այս գործի անունը դրել ենք «Արցախը չհանձնողների գործ». կալանքներն ապօրինի են կիրառված. Արսեն Բաբայան
Տղաների մի մասը կալանքի տակ է.ուսանողներ են,սպորտսմեն.դատարանը պատժիչ գործիք է դարձել. Նարե Սիմոնյան
Խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Իսրայելի բանակը հաղորդել է, որ Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում տեղի ունեցած մարտերի ընթացքում սպանվել են ՀԱՄԱՍ-ի «տասնյակ» մարտիկներ:
Միգրանտները փորձել են դիմացի թուրքական ափից Լեսբոս անցնել փոթորկալից հյուսիսային քամու ժամանակ, որի ուժգնությունը, ըստ Բոֆորտի սանդղակի, կազմել է 9 բալ:
Այս մասին հունվարի 10-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին տրամադրվող աջակցության ծրագրերը:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումների աշխատանքներում նոր գործիքակազմ է կիրառում, մասնավորապես՝ օրթոֆոտոհատակագծերի օգտագործում ու չափագրում, անօդաչու թռչող սարքերի կիրառում։
2023 թվականի դեկտեմբերի 13-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ հետևյալ հարցադրմամբ.
«Էլդեսքո» ընկերությունը Հայաստանում եզակի սարքավորումներով հիմնել է մետաղամշակման արտադրութուն, որտեղ պատրաստում են ցանկացած բարդության կոնստրուկցիաներ և տարբեր մետաղե ապրանքներ:
Սերոբյանն «Արարատ-Արմենիայի» գլխավոր թիմում ընդհանուր առմամբ անցկացրել է 4 մրցաշրջան՝ մասնակցելով 40 հանդիպման և դառնալով 7 գոլի հեղինակ:
Օդի ջերմաստիճանն հունվարի 10-ի և 11-ի ցերեկը կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 11-14 աստիճանով։
Փոփոխություն է կատարվում նաև վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային առավելագույն սահմանաչափի հարցում: Օրենսդրությամբ այժմ սահմանված է 1.5 մլն դրամի չափով, նախագծով առաջարկվում է նվազեցնել՝ սահմանելով 750 հազար դրամի չափով:
Այսօր խորհրդարանում լրագրողները Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցին՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չպե՞տք է հրաժարականի դիմում ներկայացնի՝ հաշվի առնելով բանակում զինծառայողների սպանության վերջին դեպքերը։
«Մեր տարածաշրջանում 2024-ն ավելի վատ է լինելու, քան 2023 թվականը, եթե ինչ-որ մեկը դրսից չկանխի այդ ընթացքը. էսկալացիա չի լինելու, բայց մենք ամեն օր ինչ-որ բան կորցնելու ենք»,- ամփոփեց Տիրան Լոքմագյոզյանը:
Արմեն Չարչյանի վերաբերյալ քրգործ հարուցվել է կեղծ ստորագրված նամակի հիման վրա. Էրիկ Ալեքսանյան
Ամբողջ նախաքննությունը ընթացել է ոչ օբյեկտիվ. Արսեն Բաբայան
Տեսանյութում երևում է՝ ոստիկանը շիշը շպրտում է ցուցարարի վրա, ծեծում նրան. Հովհաննես Խուդոյան