Բաժիններ՝

ՄԱԿ-ի ԱԽ-ն հայտարարություն է ընդունել՝ մարդասիրական օգնության հերթում ավելի քան 100 պաղեստինցու զոհվելու առիթով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները շաբաթ օրը հայտարարություն են տարածել՝ իրենց խորը մտահոգությունը հայտնելով Գազա քաղաքի հարավարևմուտքում մարդասիրական օգնության շարասյան շուրջ հավաքված մարդկանց մեծ բազմության նկատմամբ իսրայելական ուժերի գործողության վերաբերյալ, որի հետևանքով 100 մարդ զոհվել, ևս 100-ը վիրավորվել են։

Նրանք նշել են, որ Իսրայելի հետաքննությունը շարունակվում է։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն իր հայտարարության մեջ ընդգծել է քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ հակամարտող բոլոր կողմերը պետք է կատարեն միջազգային իրավունքով նախատեսված իրենց պարտավորությունները:

Հակամարտության կողմերին վճռական կոչ է արվել ձեռնպահ մնալ Գազայի խաղաղ բնակիչներին հիմնական ծառայություններից և մարդասիրական օգնությունից զրկելուց:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նաև լուրջ մտահոգություն է հայտնել, որ «ամբողջ բնակչությունը՝ ավելի քան երկու միլիոն մարդ, կարող է հասնել պարենային սուր պակասի տագնապալի մակարդակի»:

ՄԱԿ-ի ԱԽ-ն վերահաստատել է իր պահանջը, որ կողմերը «թույլ տան, դյուրացնեն և հնարավորություն տան Գազայի հատվածի ողջ տարածքում պաղեստինյան խաղաղ բնակչությանը մեծ մասշտաբով մարդասիրական օգնության անհապաղ, արագ, անվտանգ և անխոչընդոտ առաքումը»:

Նրանք Իսրայելին վճռականորեն հորդորել են բաց պահել սահմանային անցակետերը մարդասիրական օգնությունը Գազա հասցնելու համար, նպաստել հավելյալ անցումների բացմանը մեծ մասշտաբով հումանիտար կարիքները բավարարելու համար և աջակցել անկլավի ողջ տարածքում մարդկանց առաջին անհրաժեշտության պարագաների արագ և անվտանգ առաքմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031