Ռաիսի. Աֆրիկան կարևոր տեղ ունի կառավարության արտաքին քաղաքականության մեջ
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին հայտարարելով, որ Աֆրիկան կարևոր տեղ է զբաղեցնում կառավարության արտաքին քաղաքականության մեջ ասաց. «Մեր արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում առհասարակ Աֆրիկայի հետ հարաբերությունները, հատկապես Աֆրիկայի իսլամական երկրների հետ»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Թեհրանից Ալժիր մեկնելուց առաջ Սեյյեդ Էբրահիմ Ռաիսին ասաց, որ նախ պետք է շնորհակալություն հայտնել Ամենակարող Աստծուն ընտրատեղամասերում ժողովրդի հոյակապ ներկայության համար: նա հավելեց. «Ես պետք է շնորհակալություն հայտնեմ ժողովրդին ճշտապահության և պատասխանատվության համար»։
Ալժիր կատարած իր այցի վերաբերյալ նա նշեց, որ այս այցը Ալժիրի նախագահի հրավերով և Գազ արտահանող երկրների ասամբլեայի ղեկավարների յոթերորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով է։ Այս ուղեւորության մեջ կա երկու հետաքրքրություն ներկայացնող հարց, առաջինը նախագահի մակարդակով երկկողմ հանդիպումն է, որը տեղի չի ունեցել շուրջ 16 տարի։ Մեր ազգի աչքում Ալժիրը մի երկիր է, որը կանգնած է գաղութատերերի դեմ, և մեր ժողովուրդը շատ լավ հիշողություններ ունի ալժիրցի ջողովրդի մասին՝ կանգնելու և դիմադրելու հարցում:
Իրանի նախագահը, անդրադառնալով Պաղեստինի և Գազայի ճնշված ժողովրդին աջակցելու հարցում երկու երկրների ընդհանուր տեսակետներին, ասաց. «Երկկողմ հանդիպմանը անպայման կքննարկվի Պաղեստինի հարցը, որն այսօր ոչ միայն իսլամական աշխարհի, այլեւ մարդկության խնդիրն է»։
Ռաիսին հավելեց, որ այս հանդիպման շրջանակում մենք հանդիպումներ կունենանք մասնակից պատվիրակությունների ղեկավարների հետ։



