Արտոնություն՝ Գրիգորյանի ղեկավարած կառույցին. աշխատողները պարտադիր բուժզննությունը չեն անցնի

Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Քրիստինե Գրիգորյանը հերթական նախագիծն է բերել Կառավարություն, որով հերթական  անգամ արտոնություն տրվեց այդ ծառայության աշխատողներին։

Ինչպես գիտեք, սոցիալական փաթեթից օգտվելու համար ուժային կառույցների բոլոր ներկայացուցիչները պարտադիր ենթարկվում են բժշկական զննության. դա նրանց համար պարտադիր է՝ պետության հաշվին սոցփաթեթ ստանալու նպատակով։

Քրիստինե Գրիգորյանն առաջարկում է, որ Արտաքին հետախուզական ծառայության աշխատողները սոցփաթեթի շահառու դառնան՝ առանց բժշկական հետազոտություններ անցնելու։

Ըստ Կառավարության ընդունած որոշման հիմնավորման՝ Արտաքին հետախուզական ծառայության ծառայողները բուժզննություն չեն անցնի՝ պայմանավորված աշխատակիցների գաղտնիության, ծառայության բնականոն գործունեության անհրաժեշտությամբ։

Կարդացեք նաև

Նշենք, որ նման արտոնություն տրվել է Գրիգորյանի ղեկավարած կառույցի աշխատողներին այն պարագայում, երբ չկա Ծառայության ծառայողների սոցիալական երաշխիքների առանձին կարգավորում նախատեսող որոշում՝ ընդունված Փաշինյանի կողմից, չկան նաև  ֆինանսական հաշվարկներ։

Արտաքին հետախուզական ծառայությունից հայտնել են, որ աշխատողներին սոցփաթեթից առանց բուժզննության օգտվելու հնարավորություն տալուց հետո նոր իրենք  կմշակեն Ծառայության ծառայողների սոցիալական երաշխիքների վերաբերյալ առանձին կարգավորում՝ օրենսդրական նախագիծ, որի շրջանակում  էլ անդրադարձ կկատարվի ֆինանսական գնահատականին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031