Բաժիններ՝

Արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրվա արդյունքներով Շանթ Սարգսյանն առաջին հորիզոնականում է

Ավարտվեց աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրը:

5 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը ունի 4.5 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը Վոլոդար Մուրզինի, Լենիեր Դոմինգեսի և Դանիել Նարոդիցկու հետ:

3-րդ և 4-րդ խաղափուլերում Շանթը հաղթանակ տարավ համապատասխանաբար Վասիլի Իվանչուկի և Անիշ Գիրիի նկատմամբ։

Տիգրան Պետրոսյանը և Կարեն Գրիգորյանը ունեն 3.5 միավոր, Զավեն Անդրիասյանը և Հայկ Մարտիրոսյանը ունեն 3 միավոր, Էմին Օհանյանը ունի 2.5 միավոր, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 2 միավոր:

Կանանց առաջնությունում Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը 4 հնարավորից ունեն 2 միավոր, իսկ Մարիամ Մկրտչյանը ունի 1.5 միավոր:

Հաջորդ խաղափուլը կմեկնարկի դեկտեմբերի 27-ին՝ Հայաստանի ժամանակով 23:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս