«Նիկոլ, կապիտուլյանտների հետ չեն բանավիճում, այլ Պետենի նման ցմահ դատապարտում են՝ ուղարկելով պատմության աղբանոցը». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ, կապիտուլյանտների հետ չեն բանավիճում, այլ Պետենի նման ցմահ դատապարտում են՝ ուղարկելով պատմության աղբանոցը։

Պատկերացնո՞ւմ եք Ֆրանսիայում կոլլաբորացիոնիստ Պետենը բանավեճի հրավեր ուղարկեր Դը Գոլլին, կամ ֆաշիստները կողմն անցած տխրահռչակ գեներալ Վլասովը բանավեճի կոչ աներ մարշալ Ժուկովին, կամ մելիք Ֆրանգյուլը բանավիճեր Մխիթար սպարապետի հետ։

Անհնար է չէ՞, պատկերացնել։

Բայց Նիկոլը պատկերացնում է։

Այն Նիկոլը, ով ասել է Արցախը Հայաստան է և վերջ, իսկ այսօր Ալիևից լավ է հիմնավորում ադրբեջանական թեզերը։

Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք մենք հաղթած էինք ու ունեինք հայկական Արցախ։

Հայրենիք ազատագրողը հողատուի հետ բանավիճելու բան չունի։

Ադրբեջանին հաղթած ու խաղաղություն պարտադրած նախկին նախագահները ի՞նչ պիտի բանավիճեն Արցախը հանձնած կապիտուլյանտի հետ։

Սերժ Սարգսյանի ստորագրությունը Շուշիի ազատագրման օպերացիայի քարտեզի վրա է դրված, իսկ Նիկոլինը՝ կապիտուլյացիայի։

Սերժ Սարգսյանի ստորագրությունը 1994-ի զինադադարի վրա է դրված, իսկ Նիկոլինը՝ Պրահայի 2022-ի հոկտեբերի 6-ի Արցախը հանձնելու հայտարարության։

Նախկին նախագահների օրոք 42 հազ քառ կմ երկու հայկական պետություն ունեինք, իսկ Նիկոլի ժամանակ՝ երանի ենք տալիս 29.743 քառ.կմ վերականգնելու մասին։

Սա էլ քեզ բանավեճիդ պատասխանը, Նիկոլ Փաշինյան»։

Տեսանյութեր

Լրահոս