Ինդիանայի համալսարանի գիտնականները պարզել են, որ խռմփացնող մարդկանց մոտ գանգը սովորականից 1.23 միլիմետրով ավելի բարակ է։ Ինչպես նշում են մասնագետները, գանգրոսկրերի էրոզիան ողնուղեղային հեղուկի (ողնուղեղային հեղուկը պաշտպանում է ուղեղն ու ողնաշարը) արտահոսք է առաջացնում, ինչն էլ կարող է ծերունական թուլամտության, ինսուլտի և անգամ վաղաժամ մահվան պատճառ դառնալ։
Թավշյա հեղափոխականների իշխանության գալուց հետո, Հայաստանի քաղաքացիները զանգվածաբար հայտնվել են վարկային պարտավորությունների ու պարտքերի տակ։ Գիտե՞ք՝ ինչու, որովհետև հավատացել են «պայծառ ապագայի» ու լավ ապրելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի փուչ խոսքերին, վարկեր են վերցրել՝ իրենց կյանքը բարելավելու համար, բայց կանգնել են փաստի առաջ՝ չեն կարողացել ժամանակին վերադարձնել վերցրած վարկերը։