Ինչու էր Հակոբ Ասլանյանը հրապարակել ԲՏԱ նախարարին «պալիտ անող» զղջման տեքստը. Դա պատահական չի եղել. «Իրավունք»

«Իրավունք». Օրեր առաջ, այսօր այլեւս նախկին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ ժամանակավորապես կասեցնում է ՔՊ-ին անդամակցությունը: Սակայն ժամեր անց հանդես եկել շպարգալկայով, թե փոշմանել է իր այդ որոշման համար: Լուրեր եղան, որ պատգամավորը միամտորեն տեղադրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի կողմից իրեն ուղարկված «հուշող» տեքստը, հայտարարելով, որ փոշմանել է ու չի հեռանում ՔՊ-ից։

Հանրության համար առնվազն զարմանալի էր, որ Ասլանյանը տեղադրել է այն նամակագրությունը, որտեղ երեւում է, թե ով է իրեն այդ տեքստը «հուշել». Տեղադրել է նույն նամակագրությունը` կտրելով ուղարկողի անունը։ Բայց ահա «Իրավունքին» բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել այդ «միամիտ» նամակագրությունից: Մասնավորապես, Ասլանյանի մտերիմները փաստում են, որ պատգամավորը ամենեւին պատահական չէ իր էջում զղջման տեքստ հրապարակել եւ հատուկ նշել, թե ով է դա ուղարկել:

Ըստ նույն լուրերի, իր առաջին հայտարարությունից ընդամենը րոպեներ հետո սկսվել է ՔՊ-ականների կողմից պատգամավորի հոշոտման գործընթացը: Նրան տարբեր ձեւերով սկսել են հասկացնել, որ դու այլեւս «տրուպ ես» եւ շատ թանկ ես վճարելու նման հայտարարության համար։

Ասում են այն աստիճան են վերջինիս վախեցրել, որ նա մի քանի անգամ վատացել է օրվա մեջ: Իսկ շպարգալկայով տեքստը, նրան մոտ կանգնած աղբյուրը վստահեցնում է, որ պատգամավորը հեչ էլ միամտաբար չի հրապարակել, այլ դա հրապարակել է, որպեսզի ի ցույց դնի, թե ինչ կարգի ճնշումների է ենթարկվում, որ անգամ պատրաստի զղջման տեքստեր են ուղարկում, որպեսզի չենթարկվող պատգամավորները ուշքի գան»:

Տեսանյութեր

Լրահոս