
Արթնանալուց անմիջապես հետո սուրճ խմելու սովորությունը վնասակար է. մասնագետ

Քնի մասնագետ Ռեքս Իսապը վնասակար է անվանել արթնանալուց անմիջապես հետո սուրճ խմելու սովորությունը։ Փորձագետի խոսքերը մեջբերում է Metro-ն։
Իսապը խորհուրդ է տվել արթնանալուց հետո չշտապել խոհանոց՝ սուրճ լցնելու համար։ Նրա խոսքով, արթնանալու պահին օրգանիզմում բարձրանում է սթրեսի հորմոն կորտիզոլի մակարդակը, ինչի պատճառով էլ մարդ ավելի կենտրոնացված է դառնում։
«Այսքան բարձր կորտիզոլով սուրճը կազդուրիչ ազդեցություն չի ունենա»,- ըստ shantnews-ի՝ պարզաբանել է փորձագետը։
Իսապը համոզված է, որ ըմպելիքի ազդեցությունը զգալու համար ավելի լավ է այն խմել օրվա առաջին կեսին, բայց ոչ շուտ, քան արթնանալուց մեկ ժամ հետո։ Ըստ նրա՝ այս ժամանակը բավական է, որպեսզի օրգանիզմում կորտիզոլի մակարդակը նվազի և կոֆեինի նկատմամբ զգայունությունը բարձրանա։