Բաժիններ՝

TLR7 սպիտակուցի արգելակումը նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը. Science

Վեյլ Քորնելի բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ TLR7 սպիտակուցի արգելակումը օգնում է պահպանել ուղեղի նյարդային բջիջների պաշտպանիչ շերտը։ Դա օգնում է հետաձգել կոգնիտիվ ունակությունների կորուստը Ալցհեյմերի հիվանդության ժամանակ։ Հետազոտոթյան արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։

Սպիտակուցը, ըստ գիտնականների, պաշտպանում է նյարդային հյուսվածքները եւ զգալիորեն բարձրացնում ազդանշանների փոխանցման ունակությունը։

Միելինային թաղանթների խախտումը (դեմիելիզացիա) կարող է տեղի ունենալ գլխուղեղի բորբոքման ժամանակ եւ հանգեցնել կոգնիտիվ, շարժողական եւ այլ նյարդաբանական խնդիրների։ Այս երեւույթը նկատվում է ցրված սկլերոզի, Ալցհեյմերի, Պարկինսոնի եւ այլ հիվանդությունների դեպքում։

Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ բորբոքային դեմիելիզացիան գործի է դնում TLR7 սպիտակուցը, որը կարող է դրանից պաշտպանել թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց։

Գիտնականները հայտնաբերել են, որ տարեց էգ մկների մոտ ավելի վառ է արտահայտված դեմիելիզացիան եւ շարժումների խախտումը։ Երիտասարդների մոտ դա չի նկատվում։

Հետազոտողները պարզել են մի քանի մեխանիզմներ՝ կապված սեռի հետ, որոնք բացատրում են կանանց խոցելիությունը դեմիելիզացիայի հանդեպ։

Նրանք ուսումնասիրել են մկների դեմիելիզացիան, որոնք Ալցհեյմերի հիվանդության նշաններ են ունեցել եւ APOE4 գենի տարբերակ (հիվանդության հիմնական գենետիկ գործոն)։ Արու մկների մոտ դեմիելիզացիան ավելի արտահայտված է եղել, իսկ բորբոքային ռեակցիաները՝ զգալիորեն ավելի ուժեղ։

Գիտնականները ինտերֆերոնի հանդեպ ռեակցիան արուների մոտ կապել են TLR7 գենի հետ, որը գտնվում է Х-քրոմոսոմում։ Այդ գենի հեռացումը նվազեցրել է ծեր արուների բորբոքումը, դեմիելիզացիան եւ վերացրել դրա հետ կապված խնդիրները բոլոր մկների շարժունակության առումով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս