Բաժիններ՝

Դիետոլոգը` տարբեր գույների խնձորների հատկությունների մասին

Պտղի ներսում օգտակար տարրերի քանակը կախված է խնձորի գույնից, նշել է սննդաբան Պոլինա Ժուրավլևան։ Նա խոսել է տարբեր գույների խնձորների հատկությունների մասին։

Դիետոլոգի խոսքով՝ կանաչ խնձորն ունի ամենաքիչ շաքարը և կալորիան, բայց միաժամանակ՝ ամենաշատ թթուներն ու բջջանյութը։ Դրանք դրական են ազդում ատամների առողջության վրա, չեն առաջացնում ալերգիա, այրում են ճարպերը և օգտակար են դիաբետով հիվանդների համար, պարզաբանել է Ժուրավլևան։

Դեղին խնձորն ունի ավելի շատ շաքար և պեկտին։ Դեղին խնձորը հատկապես օգտակար են լյարդի համար։

Կարմիր խնձորն օգտակար է սիրտ-անոթային, երիկամային հիվանդությունների դեպքում, նպաստում է մաշկի գեղեցկությանը և դեմքի հարթ երանգին, նշել է սննդաբանը։ Շաքարախտով հիվանդներին խորհուրդ չի տրվում կարմիր խնձոր ուտել, ըստ shantnews-ի՝ ընդգծել է մասնագետը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս