
Ձմռանն օդի ցածր ջերմաստիճանը մեծացնում է սրտի կաթվածի հավանականությունը

Շվեդ գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ ձմռանն օդի ցածր ջերմաստիճանը մեծացնում է սրտի կաթվածի հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Cardiolgy ամսագրում։
Նշվում է, որ 0-ից ցածր ջերմաստիճանի դեպքում սրտի կաթվածն առաջանում է 10 տոկոսով ավելի հաճախ։
Գիտնականները հավելել են, որ չնայած էկոլոգիան և սթրեսները նույնպես իրենց դերն են խաղում հիվանդությունների առաջացման գործում, սակայն հիմնական պատճառը ցուրտն է։
Հետազոտության համար բժիշկներն ուսումնասիրել են սրտամկանի կաթված ախտորոշմամբ 274 հազար շվեդների տվյալները։