Բաժիններ՝

Իռլանդիայում արտահերթ ընտրություններ են անցկացվում

Իռլանդիայում նոյեմբերի 29-ին անցկացվում են արտահերթ համընդհանուր ընտրություններ, որոնց արդյունքում կընտրվեն երկրի խորհրդարանի ստորին պալատի 173 պատգամավորները և խոսնակը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Պատգամավորների թիվն ավելացվել է. 2020 թվականին ընտրված ստորին պալատում կար 160 պատգամավոր։

Նոյեմբերի սկզբին Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը հայտարարել էր, որ «հիմա է ժամանակը», որ իռլանդացի ժողովուրդը նոր մանդատ տա կառավարությանը։

Իռլանդիայի իշխող կոալիցիայի մեջ է մտնում երեք կուսակցություն։ Նոր ընտրված խորհրդարանի առաջին նիստը նախատեսված է դեկտեմբերի 18-ին։ Երկրի կառավարությունը պաշտոնապես կձևավորվի ստորին պալատում վարչապետի ընտրության շուրջ քվեարկությունից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930