
Շղթայական ավտովթար՝ Երևանում. կա տուժած

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:05-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 33-ամյա Նաիրա Գ.-ի վարած «Dodge» մակնիշի, 23-ամյա Արման Թ.-ի վարած «Mazda» մակնիշի, 32-ամյա Վիրաբ Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 31-ամյա Արթուր Ղ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել 1 հոգու, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
«Dodge»-ի վարորդի վարորդական իրավունքի վկայականը եղել է կասեցված, հետևաբար նա իրավունք չի ունեցել այն վարելու