Բաժիններ՝

Որոշ մթերքներ կարող են երկարացնել մարդու կյանքի տևողությունը

Չինացի գիտնականները պարզել են, որ ձկան և այն մթերքի օգտագործումը, որոնք օմեգա 3 են պարունակում, կարող են զգալիորեն երկարաձգել մարդու կյանքը: Մասնագետները 16 տարի շարունակ ուսումնասիրություններ են կատարել 240.000 տղամարդկանց և 180.000 կանանց միջոցով:

Որոշ մասնակիցներ ամեն օր օգտագործել են տարբեր ծավալներով ձկներ:

Պարզվել է, որ տղամարդիկ, որոնք պարբերաբար սնվել են ձկնով, 10 տոկոսով պակաս հավանականություն են ունեցել սրտանոթային անաբավարարության, նրանց մոտ 37 տոկոսով նվազել է լյարդի հիվանդություն ունենալու ռիսկը, ի տարբերություն այն տղամարդկանց, որոնք չեն օգտագործում ձկնամթերք:

Կանայք, որոնց օգտագործվող սննդամթերում եղել են ձկներ և ձկնամթերք, 38 տոկոսով պակասեցրել են Այցհեմերով հիվանդանալու ռիսկը:

Կարդացեք նաև

Ավելին, պարբերաբար ձկնամթերքի օգտագործումը պակասեցրել է քաղցկեղից և սուր շնչառական հիվանդություններից մահացության վտանգը: Սակայն մեծ կարևորություն ունի ձկների պատրաստման եղանակը: Տապակած ձուկը, ի տարբերություն շոգեխաշած ձկան, կորցնում է օգտակար հատկությունների մեծ մասը:

 

Տեսանյութեր

Լրահոս