Բաժիններ՝

ICAN-ն Իսրայելին կոչ է արել հրաժարվել 90 միավոր միջուկային զենքից

Իսրայելն ունի առնվազն 90 միավոր միջուկային զենք, չնայած կառավարությունն այդ փաստը չի ընդունում, և նա պետք է հրաժարվի դրանցից: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերության (ICAN) հայտարարությունը:

«Իսրայելը միջուկային զենք ունեցող ինը երկրներից մեկն է: Իր զինանոցում ունի 90 միավոր միջուկային զենք, որոնք նա կարող է արձակել հրթիռների և ինքնաթիռների օգնությամբ, ինչպես նաև, հնարավոր է, ծովային բազավորման հրթիռների օգնությամբ: Չնայած փորձագետների և կառավարական նախկին պաշտոնյաների կողմից դրանց գոյության լայն ընդունմանը, Իսրայելի և բազմաթիվ արևմտյան երկրների կառավարություններ իսրայելական միջուկային զենքի հետ կապված երկդիմի քաղաքականություն են պահպանում», – ասված է փաստաթղթում։

ICAN-ն Իսրայելին կոչ է անում միանալ 2017 թ. ընդունված Միջուկային զենքի արգելման պայմանագրին (ՄԶԱՊ)՝ Մերձավոր Արևելքը զանգվածային ոչնչացման զենքից զերծ գոտի դարձնելու գործում հաջողության հասնելու համար։

Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրն ընդունվել է 2017 թ. հուլիսին։ Այն ժամանակ դրան աջակցել է 122 պետություն։ Մեկ երկիր՝ Նիդեռլանդները, դեմ է քվեարկել, իսկ մեկը՝ Սինգապուրը, ձեռնպահ մնացել։ Շատ պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, չեն մասնակցել այդ խորհրդաժողովի աշխատանքին։

Նրանք հայտարարել են, որ նոր փաստաթուղթ ընդունելու անհրաժեշտություն չկա՝ հաշվի առնելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի առկայությունը։ Ներկայում ՄԶԱՊ-ը ստորագրել է 93 երկիր, որոնցից 70-ը վավերացրել է այն։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտել 2021 թ. հունվարի 22-ից։2018 թ. հոկտեմբերին Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան համատեղ հայտարարեցին, որ դեմ են հանդես գալիս և չեն ստորագրելու ՄԶԱՊ-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս