Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տասն ամսում աճել է 8.1 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա 10 ամսում՝ հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 8.1 տոկոսով:

Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 10 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.7 տոկոսով: Շինարարության ծավալն ավելացել է 15.5 տոկոսով:Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 18.8 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 5.8 տոկոսով:

2024 թվականի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ սպառողական գների ինդեքսը մնացել է նույնը, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն ավելացել է 3.1 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է 2.8 տոկոս աճ:Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա 10 ամսում 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 67.6 տոկոսով: Ընդ որում՝ արտահանումն աճել է 95.1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 50.8 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 392.72 դրամ:

Տեսանյութեր

Լրահոս