Բաժիններ՝

2024 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով

Հայաստանի Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2024թ․-ի երրորդ եռամսյակում ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 574 մլրդ 593․3 մլն ՀՀ դրամի համեմատ։ 

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, ընդգծելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով։ 2024թ.-ի երրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 894 հազար 328 ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 872 հազ. 832 ՀՀ դրամի համեմատ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս