Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Ֆիջին ռազմական կապերի ամրապնդման համար բանակցություններ են սկսել

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆիջին բանակցություններ են սկսել Վաշինգտոնի և Խաղաղօվկիանոսյան կղզիների միջև ռազմական կապերի ամրապնդման նպատակով:

Այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հայտարարությանը:

Նա ասել է, որ բանակցություններն ԱՄՆ-ի և Ֆիջիի միջև սկսվել են Ուժերի կարգավիճակի համաձայնագրի շուրջ, որն ԱՄՆ-ին թույլ կտա տեղակայել և վերատեղակայել ուժեր՝ ի աջակցություն Ֆիջիի:

ԱՄՆ-ն նաև 4.9 մլն դոլար է խոստացել՝ աջակցելու Ֆիջիի ռազմական արդիականացմանը և ստորագրել է երկկողմ լոգիստիկ համագործակցության պայմանագիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930