Նեթանյահուն հույս ունի վերականգնել Թրամփի հետ սերտ համագործակցությունը. Politico
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կձգտի վերականգնել սերտ համագործակցությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփի հետ՝ Իրանի հետ առճակատման հարցում նրա աջակցությունը ստանալու համար։ Այս կարծիքն արտահայտված է Politico եվրոպական հրատարակության հրապարակած նյութում։
Նրա գնահատականներով՝ Նեթանյահուն հույսը դնում է Թրամփի վրա՝ աջակցելու «Մերձավոր Արևելքը վերափոխելու» իր ռազմավարությանը, «որում տեղ չկա Իրանի ղեկավարության համար», պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման և լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպության։ Պարբերականը նշում է, որ այս առումով Իսրայելի վարչապետը, ամենայն հավանականությամբ, կհենվի այն փաստի վրա, որ Թրամփը, 2016-2020 թվականներին իր առաջին նախագահական ժամկետում, «Իրանի վրա մաքսիմալ ճնշման ռազմավարության կողմնակիցն էր»։
Նեթանյահուի նախընտրական շտաբի նախկին ստրատեգ Նադավ Շտրաուչլերի կարծիքով՝ հրեա վարչապետը «պետք է ականջից ականջ ժպտալով ողջուներ Թրամփի հաղթանակի լուրը»։ «Այժմ [Նեթանյահուն] ընկեր ունի Սպիտակ տանը, դա շատ բան է նշանակում և կարող է շատ բան փոխել», – Politico-ին ասել է Ստրաուխլերը: Նա կարծում է, որ այս համատեքստում Իսրայելի վարչապետն առաջին հերթին «մտածում է Իրանի մասին»։
Հրատարակությունը հիշեցնում է, որ Նեթանյահուն արդեն Թրամփի հաղթանակն անվանել է «պատմության մեջ ամենամեծ վերադարձը»։ Ըստ Politico-ի, նման արձագանքը մասամբ «նպատակված էր փոխհատուցել Նեթանյահուի ձախողումը 2020 թվականի նոյեմբերին», երբ նա առաջին օտարերկրյա առաջնորդն էր, ով շնորհավորեց ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին հաղթանակի կապակցությամբ: Սակայն, ինչպես ասել է Շտրաուխլերը, այդ ժամանակվանից Իսրայելի վարչապետը «ջանքեր է գործադրել վերականգնելու երերուն համագործակցությունը» Թրամփի հետ։ Մասնավորապես, Թրամփը անցյալ ամիս նշել էր, որ Նեթանյահուն «գրեթե ամեն օր» զանգահարել է իրեն՝ «որոշ հարցերի վերաբերյալ իր կարծիքը» ստանալու համար։
Այս առնչությամբ Politico-ն նշում է, որ ԱՄՆ-ի նախագահությունից Բայդենի հեռանալով, Նեթանյահուն ավելի քիչ կսահմանափակվի իր գործողություններում։ «Թրամփը միշտ մտածում է գործարքի սկզբունքի վրա, առաջին տեղում իր շահերն են, նա շատ անկանխատեսելի է։ Սակայն, նրանց [Նեթանյահուի] մտածելակերպը և բնազդները շատ ավելի մեծ չափով են համընկնում, քան Նեթանյահուի և Բայդենի մտածելակերպը», – ասել է հրատարակության աղբյուրը Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներից: