
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։
Նոյեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-6-ին և´ գիշերը, և´ ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ին հնարավոր է կարճատև անձրև։