Թուրքիայի կենտրոնական բանկը (ԿԲ) հրապարակել է շաբաթական դրամային և բանկային վիճակագրությունը:
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը բացատրել է, թե սունկն ինչ վտանգ կարող է ներկայացնել օրգանիզմի համար:
Անցած շաբաթվա վերջին Պետեկամուտների կոմիտեն ամփոփեց այս տարվա առաջին 9 ամիսների հարկային եկամուտների կատարողականը՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե հարկերի հավաքման առումով ամեն ինչ նորմալ է՝ մուտքերն ավելացել են։ Այնինչ՝ իրականում թերակատարումն ավելի է խորացել։ 9 ամսում շուրջ 150 մլրդ դրամի հարկային ճեղք է առաջացել բյուջեում։
Թուրքական ծավալապաշտությունը իր ողջ հմայքով։
Transfermarkt ինտերնետային պորտալը հրապարակել է իսպանական Լա Լիգայում հետխորհրդային երկրները ներկայացնող խաղացողների թարմացված տրանսֆերային արժեքը։
Հոկտեմբերի 13-ին թեմական եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցը․
Շվեյցարական դատարանը որոշել է, որ աշխատողները կարող են զուգարան գնալ միայն ընդմիջումների ժամանակ, գրում է HuffPost-ը։
«Վայմարյան եռանկյունու» անդամ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանի վերաբերյալ։
Չինաստանի կենտրոնական Հուանգան քաղաքի դատարանը Չինաստանի Ժողովրդական բանկի (Կենտրոնական բանկ) ղեկավարի նախկին տեղակալ Ֆան Իֆեյին դատապարտել է մահապատժի 386 միլիոն յուան (55 մլն ԱՄՆ դոլար) կաշառք ստանալու համար: Մահապատիժն անմիջապես փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Այս մասին հաղորդել է AFP գործակալությունը։
Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ Ուկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն։ Դրա մասին Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին համեմատել է Մեծ Բրիտանիայի նախկին առաջնորդ Ուինսթոն Չերչիլի հետ։ Ջոնսոնի հարցազրույցից մի հատված հրապարակվել է «Пул N3»-ի թելեգրամյան ալիքում։
xԱմփոփման ավարտին ՌՈ պետը հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ հետագա աշխատանքներն առավել թիրախային կազմակերպելու վերաբերյալ:
«Բոլոր ուղղություններով իրավիճակը մեզ համար արդեն պարզ է, գրեթե վերջնական փուլում ենք գտնվում»։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի եթերում ասել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչքանով է հաջողվել ամբողջացնել պատերազմի պարտության պատճառները։
Պարզվել է, որ նրանցից ոչ ոք որևէ սոցիալական մարմնի աշխատակից չէ և խաբեությամբ տիրացել են նշված գումարներին:
Աշխարհասփյուռ հայերը, Ադրբեջանում անցկացվելիք COP29-ին ընդառաջ, միավորվում են կոչով՝ մեղադրել Ադրբեջանին մարդու իրավունքների խախտումների մեջ և պահանջել ապօրինի պահվող հայ պատանդների վերադարձը:
Աբովյան քաղաքի բնակիչ 37-ամյա վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պահանջել է ռազմական ինքնաթիռներ և տրանսպորտային միջոցներ՝ պաշտպանելու իրեն Իրանից ենթադրյալ իր կյանքին սպառնացող վտանգից: Այս մասին գրել է «The Washington Post»-ը։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անտրամաբանական է համարում այն պնդումները, թե Ռուսաստանը դուրս է գալիս տարածաշրջանից: Ըստ նրա՝ հակառակ տենդենցներն են նկատելի, եթե խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին, պարզապես Ռուսաստանը փորձում է վերաֆորմատավորել իր ներկայությունը տարածաշրջանում:
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հաջորդ շաբաթ կսկսեն վերանայել Ռուսաստանի նկատմամբ վաղեմի քաղաքականությունը: Այս մասին Ռիա Նովոստիի հաղորդմամբ, գրել է Politico-ն։
Ամիսներ առաջ՝ մարտ ամսին, հայտնի դարձավ, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել մի շարք միությունների շենքեր և դրա վերաբերյալ գրություններ էին ուղարկվել Նկարիչների և Գրողների միություններին։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
ՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ճապոնիայի դեսպանատանը՝ ԱՄՆ-ի հետ զորավարժությունների կապակցությամբ, որոնք անցկացվում են ՌԴ-ի սահմանների հարևանությամբ։ Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հաշվի առնելով ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի խմբային փուլի Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպումից հետո երկար թռիչքը դեպի Երևան՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշում է կայացրել չեղարկել Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից առաջ նախատեսված նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Կարճ տեսանյութերի ստեղծման և դիտման TikTok ծառայության օպերատորը կկրճատի մի քանի հարյուր աշխատատեղ ամբողջ աշխարհում՝ բովանդակության մոդերավորման գործընթացի փոփոխության պատճառով։
«Էրեբունի» բժշկական կենտրոնը դարձել է տարածաշրջանային կրթական կենտրոն, ուսումնական խաչմերուկ, որտեղ եվրոպայի և ԱՊՀ երկրների նյարդավիրաբույժները գերմանական Siemens Healthineers ընկերության արտադրության ARTIS Icono բացառիկ անգիոգրաֆով աշխատելու հմտություններ են ձեռք բերում:
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ իշխանություններն իրականացվողը ներկայացնում են ՀՀ ինքնիշխանության ամրապնդման քողի ներքո, որ իբրև թե ռուս սահմանապահներին իրենց տեղակայման վայրերից հանելով՝ ՀՀ-ն ամրապնդում է իր անկախությունն ու ինքնիշխանությունը։ Սակայն, ըստ նրա, իրականում տեղի է ունենում այլ բան։
Բելառուսի կառավարությունը սպիտակ կաղամբի, խնձորի և սոխի արտահանման համար արտոնագրում է սահմանել։ Դրա մասին հայտնել է ռուսական Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով Հանրապետության Նախարարների խորհրդի մամուլի ծառայությանը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է բախվել ժողովրդի բարկությանը՝ երկրում հարկերը բարձրացնելու օրենքի պատճառով։ Նման կարծիք է հայտնել The New York Times-ը։
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտերեշին.
Փարիզում հոկտեմբերի 10-ին մամուլի ասուլիս Ֆրանսիայի լրագրողներին՝ հայերի իրավունքների ադրբեջանական խախտումների ու պաշտպանության մեխանիզմների հարցերով: