Իրավիճակը արդեն պարզ է, գրեթե վերջնական փուլում ենք․ Քյարամյանը՝պատերազմի պարտության քննության մասին

«Բոլոր ուղղություններով իրավիճակը մեզ համար արդեն պարզ է, գրեթե վերջնական փուլում ենք գտնվում»։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի եթերում ասել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչքանով է հաջողվել ամբողջացնել պատերազմի պարտության պատճառները։

«Բոլոր ուղղություններով, մեր տեսանկյունից, ունենք իրական պատկեր։ Այս գործերով 600-ից ավելի անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված դեպքեր ունենք։ Շուրջ 100-ի վերաբերյալ քննարկումներ են ընթանում գործերը ավարատել և դատարան ուղարկելու վերաբերյալ»,- նշել է Քյարամյանը՝ հավելելով՝ հարցին վերաբերել են նաև՝ կարևորելով վարույթների պատմական արժեքն ու օբյեկտիվ անդրադառնալով դրվագներին։

Տեսանյութեր

Լրահոս