Բաժիններ՝

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը չեղարկվել է

Հաշվի առնելով ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի խմբային փուլի Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպումից հետո երկար թռիչքը դեպի Երևան՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշում է կայացրել չեղարկել Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից առաջ նախատեսված նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Փոխարենը հավաքականը Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի վերականգնողական մարզում, որը փակ կլինի մեդիայի ներկայացուցիչների համար:

Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս