Բաժիններ՝

Թմրանյութ և վարորդական իրավունքի կեղծ վկայականներ են հայտնաբերվել

Կոտայքի մարզի պարեկները հոկտեմբերի 5-ին Աբովյան քաղաքի Դարանի փողոցում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «ՎԱԶ-2121» մակնիշի մի ավտոմեքենա։ Պարեկները մեքենայի տեսանելի հատվածում նկատել են դեղնականաչավուն զանգված։

Աբովյան քաղաքի բնակիչ 37-ամյա վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։ Նա ոստիկաններին է ներկայացրել նաև այլ երկրի կողմից տրված վարորդական իրավունքի կեղծ վկայական։

Հոկտեմբերի 5-ի առավոտյան Քանաքեռավան-Զովունի ավտոճանապարհին պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է, որ Առինջ գյուղի բնակիչ 32-ամյա վարորդի վարորդական իրավունքի վկայականը կեղծ է։

Կոտայքի մարզի պարեկները հոկտեմբերի 7-ին Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Շեվրոլե» մակնիշի մի ավտոմենքենա։
Բալահովիտ համայնքի բնակիչ 27-ամյա վարորդը թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և ծխամորճ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։

Հոկտեմբերի 8-ին Աշտարակի խճուղում ծառայություն իրականացնելիս Կոտայքի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա։

Պարեկները 22-ամյա ուղևորի մոտ նկատել են ծալովի դանակ։ Նա սառը զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կաթուցիչներ, ծալովի դանակ և դեղահաբեր։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս