ՔՊ-ականները մտադիր են բարձրացրել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը. «Ազատություն»

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկ նախատեսված նիստում պատրաստվում էին բարձրացրել Անդրանիկ Քոչարյանին Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը։

«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ, խմբակցությունից շատերը, այդ թվում՝ առանցքային անդամներ, կողմ են Քոչարյանին պաշտոնանկ անելուն, բայց դեռ այդ հարցը պետք է քննարկվի Փաշինյանի հետ։ Քոչարյանը ևս տեղյակ է թիմակիցների մտադրության մասին։

Այս պահին նրան հեռացնելու հիմնավորումները դեռ հստակ ձևակերպված չեն, կհաջողե՞ն ՔՊ-ականներն իրենց թիմակցին հեռացնելու հարցում, թե՞ ոչ, դեռ պարզ չէ։

«Ազատության»-ը փոխանցեցին, որ որոշումն, ըստ էության, կախված է վարչապետից։

Երեկ ժամը 19։00-ին նախատեսված վարչության նիստը տեղի չունեցավ ԱԺ-ում 2025-ի բյուջե քննարկումների պատճառով։ Թե երբ տեղի կունենա նիստը, դեռ հստակ չէ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031