Քրիստինե Գրիգորյանն իր հետ աշխատողներ չի կարողանում գտնել

Ուղիղ մեկ տարի առաջ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը նշանակվեց Արտաքին հետախուզության ծառայության պետ:

Նրա նշանակումից հետո ձևավորված ծառայությունում մեկ տարի անց էլ, պարզվում է, կադրային լուրջ խնդիր կա. Գրիգորյանը չի կարողանում համալրել ծառայությունն աշխատակիցներով, որոնց համար 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված է հսկայական աշխատավարձի և պարգևատրման ֆոնդ։

Եվ այսպես, Գրիգորյանի ղեկավարած ծառայությունը 200 միլիոն դրամ է հետ վերադարձրել բյուջե։

Այս 200 միլիոն դրամ գումարն Արտաքին հետախուզական ծառայության բյուջեում գոյացել է աշխատողների աշխատավարձերի և հավելավճարների համար նախատեսված գումարների տնտեսումներից։

Կարդացեք նաև

Տնտեսումները պայմանավորված են Ծառայությունում առկա մի շարք թափուր հաստիքներով:

Նշենք, որ ամիսեր առաջ Կառավարության մեկ այլ որոշմամբ Արտաքին հետախուզական ծառայության աշխատողների աշխատավարձի և պարգևատրման համար նախատեսված գումարը Քրիստինե Գրիգորյանը որոշեց օգտագործել դարձյալ այլ նպատակի՝ ծառայության շենքը վերանորոգելու համար։

Թեև Ծառայությունն անհրաժեշտ տեխնիկայով ապահովելու համար բյուջեով նախատեսված էր 200 միլիոն դրամ, սակայն դա բավարար չի եղել, և աշխատողների աշխատավարձի համար նախատեսված գումարից հավելյալ 535.77.0 դրամ ուղղվել է Ծառայության շենքային պայմանների բարելավմանը, 400.00.0 հազար դրամ՝ տեխնիկական սարքավորումներ գնելու նպատակով։

 

Տեսանյութեր

Լրահոս