ՔՊ-ի աջակիցները կամ անտարբերությամբ հետևողները պետք է իմանան, որ Փաշինյանի իշխանության շարունակության դեպքում տեսանելի ապագայում իրենք և իրենց երեխաները՝ մեկ շնչի հաշվով, ստանալու են 50-70 հազար դոլար պարտքի բեռ, ընդ որում, ի տարբերություն արտաքին պարտքի սեփականատեր միջազգային կառույցների, այդ պարտքի «ստացողը» լինելու է Ադրբեջանը՝ դրանից բխող ոչ միայն ֆինանսական հետևանքներով։
Օրերս Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն օկուպացված Ստեփանակերտում մասնակցել էր Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին:
Կնոջ մահվան մասին տեղեկատվությունը հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ շեշտելով, որ կինը մահացել է հոկտեմբերի 20-ի առավոտյան: Ըստ նույն աղբյուրների՝ կինը մահացել էր սուր թոք-սրտային անբավարարությունից՝ թոքի զարկերակի թրոմբոզի պատճառով։
Հոկտեմբերի 20-ին օկուպացված Ստեփանակերտում մահացած 70-ամյա Վերա Աղասյանի հարազատները պատրաստվում են դիմել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, որպեսզի կնոջ մարմինը Հայաստանում հուղարկավորեն։
«Ակնկալելի էր, որ նա հաղթելու է, և կհաղթի, նա այդ քարոզչական ամբողջ ռեսուրսն օգտագործեց՝ Ստեփանակերտում քվեարկելով։ Նա սրանով ցույց տվեց իր 20-ամյա գործունեության արդյունքը, այն, հանուն ինչի Ալիևն Ադրբեջանը պահում էր ռեպրեսիաների, աղքատության, կոռուպցիայի մեջ։ Ստեփանակերտում քվեարկելն այդ վճարն է, որն ադրբեջանցի ժողովուրդը վճարել է այդ ամենի համար»,- նշեց Արմինե Ադիբեկյանը։