
Կապան-Սիսիան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար. Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Կապան-Սիսիան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Սյունիքի մարզի Աղվանի-Տաթև-Լծեն ավտոճանապարհին առկա է մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: