Բագրատ սրբազանին ֆինանսական աջակցություն չենք տվել, չի էլ դիմել, որ չասեք՝ նախագահների պրոյեկտն է. Ռոբերտ Քոչարյան

«Հայաստան» դաշինքը ֆինանսապես կամ այլ ռեսուրսներով աջակցություն չի ցուցաբերել Բագրատ սրբազանի շարժմանը։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մեր աջակցությունը եղել է «Հայաստան» դաշինքի, ֆրակցիայի հայտարարությունների տեսքով, դրանից այն կողմ որևէ աջակցություն չի եղել ։ Ինքը նաև նման կարգի աջակցության համար չի դիմել»,-ասաց Քոչարյանը։

Նա ընդգծեց, որ նման աջակցություններ չեն եղել, որպեսզի հասարակության մոտ կարծիք չստեղծվի, թե շարժումը նախագահների պրոյեկտ է։

Տեսանյութեր

Լրահոս