Փաշինյանը «կոզր» չունի՝ 2018 թվականի նույն ռեպերտուարը, շոուներն է սկսել. Վիգեն Հակոբյան
Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ընդդիմությունն իր բոլոր՝ թե՛ քաղաքական-դասական, թե՛ օրվա հանրային-քաղաքական շարժման ֆորմատով, դեռևս բավարար աշխատանք չի տանում ներքին քաղաքականությունն արտաքին միջավայրի հետ համադրելու ուղղությամբ։
Քաղտեխնոլոգը թեմային անդրադարձավ հրավիրված ասուլիսի շրջանակներում՝ պատասխանելով 168․am-ի հարցին՝ արդյոք ընդդիմադիր շրջանակներն ի վիճակի՞ են իրավիճակ փոխել, եթե Նիկոլ Փաշինյանի պաշոնավարման շուրջ կա արտաքին մի քանի դերակատարների կոնսոլիդացիա։
«Այժմ կա արտաքին միջավայր, որը Նիկոլ Փաշինյանի հետ աշխատում է․ ըստ իս՝ նա 2018 թվականին իշխանության է եկել և 2021 թվականին այդ իշխանությունը պահպանել է աշխարհաքաղաքական որոշակի կոնսենսուսի արդյունքում, և այդ կոնսենսուսում յուրաքանչյուրն ունեցել է իր շահը։
Եթե դու ուզում ես որևէ հետաքրքրություն ներկայացնել այլ խաղացողների համար՝ և՛ ռեգիոնալ, և՛ այլ, պետք է հստակ հասկանան՝ ինչ ես ուզում։ Առաջինը՝ հենց խաղաղության կոնցեպտի մասին է։ Ցանկացած ծրագիր կարելի է գրել, ներկայացնել, բայց կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն այսօր շարունակում է մնալ խաղաղության կոնցեպտի մոնոպոլիստը։ Ընդդիմությունը պետք է նման կոնցեպտ ներկայացնի, ալտերնատիվ, վերցնի մոնոպոլիան նրա ձեռքից՝ ոչ թե անընդհատ նույն խոսույթն ասի»,- մանրամասնեց Վիգեն Հակոբյանը՝ շեշտելով, որ մարդիկ այսօր այլընտրանք են ուզում։
Քաղաքագետը Բագրատ սրբազանի անձը հաջողված է համարում՝ նկատելով, որ նա տարբեր շրջանակների համար պոստպատերազմյան երազանք էր։
«Լինի գործիչ, որը ո՛չ նախկին է, ո՛չ ներկա, որն ապակուսակցական է, իսկ եթե ապաքաղաքական է, ավելի լավ։ Դրան գումարած՝ նրա ամենաուժեղ հատկությունն այն է, որ նա հիանալի քարոզիչ է։ Ուղղակի եթե սկզբնական փուլում դա ավելի հոգևոր զրույցների ֆորմատի մեջ էր, հիմա փորձում է տեղափոխվել ավելի քաղաքական զրույցների ֆորմատ, որտեղ, ըստ իս, հնարավոր է՝ լինի պրոբլեմ։ Հենց դրա համար ենք ասում, որ քաղաքական բաղադրիչը պետք է ուժեղանա»,- հանրային այդ հատվածների ցանկալի քաղաքական գործչին այսպես ներկայացրեց Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ քաղաքական բաղադրիչը նաև տուժում է այն պատճառով, որ նա չի ուզում ասոցացվել ոչ մեկի հետ։
168․am-ը հստակեցրեց՝ արդյո՞ք նախկին շրջանակների հետ չասոցացվելը չի նշանակում սպասարկել այս իշխանությունների օրակարգը, քանի որ նրանք են առաջ մղում նախկին-ներկա թեզը։
Ի պատասխան՝ վերլուծաբանը նշեց․ «Կա իր մոտ այդ բարիերը, ինչը պայմանավորված է նրանով, որ իշխանության այդ օրակարգը դեռևս սպասարակում է հասարակության մի զգալի հատվածին։ Դեռ ինչքան էլ նվազել է այդ նախկինների սինդրոմը, որովհետև մի զգալի հատվածը հասկացել է՝ 6 տարվա ընթացքում ինչ ասեցին՝ չեն արել։
Հիմա, երբ նորից դատավարություններ են սկսում, ապօրինի գույքի մասին են խոսում․․․ 6 տարի է անցել»։
Մանրամասները՝ տեսանյութում



